Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1980-ականների զենքի եւ այլ խնդիրներին Լեւոն Զուրաբյանը կանդրադառնա հրադադարի հաստատումից հետո (Տեսանյութ)

Ապրիլ 07,2016 13:29

«Հարցեր կան կապված նրա հետ, թե ինչո՞վ էին զբաղված ՀՀ իշխանությունները` զինադադարից հետո: 1998 թվականից հետո ներկա իշխանությունները ստացան մի ժառանգություն, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի բանակն ակնհայտ ուներ տնտեսական առավելություն հակառակորդի նկատմամբ: Հիմա հարց է ծագում` ի՞նչ է դրանից հետո արվել»,- խորհրդարանում ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողների հարցերը վերաբերվում էին, երեկ Գերմանիայում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, որ Հայաստանը 1980-ականների զենքով է կռվում:

«Հարցեր կան տեխնոլոգիական հետամնացության հետ կապված, մենք չպետք է այսքան հետ մնայինք: Մենք պետք է հասկանանք, որ ռազմական հզորությունը դա միայն զինատեսակները և զինվորը չէ, դա նաև տնտեսական հզորությունն է: Սա, միգուցե հնարավորություն է, միգուցե վերջին հնարավորությունն է մեր ազգի համար դասեր քաղելու, որ այսպես չի կարելի: Եթե այդ դասը լինի այսօրվա իշխանությունների, ամբողջ ժողովրդի համար, մենք շանս ունենք արմատապես ամեն ինչ փոխելու»,- ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը համամիտ է լրագրողների այն դիտարկումներին, որ բանակը զենքի խնդիր ունի, սակայն ոստիկանությունը հագեցած ժամանակակից զենքով: Նա համամիտ է նաեւ այս դիտարկումների հետ, որ պետական չինովնիկները շքեղ ծառայողական մեքենաներով են երթեւեկում եւ այլն: Բայց այդ եւ այլ շատ բաների մասին կխոսի միայն հրադադարի հաստատումից հետո միայն: Մինչ այդ, Լեւոն Զուրաբյանը զերծ կմնա քննադատությունից: «Իրենց համար ոչ մի տեխնոլոգիական հետամնացություն չկա, բայց չգիտես ինչու՝ մեր ազգի համար ամենակենսական հարցում առկա է խնդիր»,- միայն ասաց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Լեւոն Զուրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ հետաձգված «4+4+4» ձևաչափի քննարկումը, հավանաբար, կվերսկսի իր գործունեությունը և արդեն շաբաթ օրը կգումարի իր հերթական նիստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930