Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինը Լավրովի միջոցով ամենաջերմ ողջույններն է փոխանցել Ալիեւին

Ապրիլ 07,2016 13:23

Արդեն հաղորդել ենք, որ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել էր Բաքու։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը հրապարակել է Իլհամ Ալիեւի հետ ապրիլի 6-ի հանդիպման ընթացքում Լավրովի ներածական խոսքը, որտեղ նա Վլադիմիր Պուտինի անունից ասել է. «Նա, ի դեպ ամենաջերմ ողջույններն է հղում Ձեզ եւ հիշեցնում, որ Դուք հրավիրված եք Մոսկվա»:

Լավրովը մասնավորապես նաեւ ասել է. «Այնպես է ստացվել, որ ղարաբաղյան կարգավորումը, որով զբաղվել ենք եւ շարունակում ենք զբաղվել որպես Հայաստանին ու Ադրբեջանին մոտ պետություն, նաեւ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հանդիպեց լուրջ փորձության այն հանգամանքների ազդեցությամբ, որոնց մասին Դուք հիշատակեցիք. ռազմական գործողությունների վերսկսում, որոնք ամենածավալունն են վերջին տարիներին։

Շնորհակալություն Ռուսաստանի Դաշնության հասցեին ջերմ խոսքերի համար։ Մենք, իսկապես, Ռուսաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով, արել ենք անհրաժեշտ ամեն ինչ, որ օգնենք կողմերին՝ հասնելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածության։ Մենք կնպաստենք, որ այդ պայմանավորվածությունը չխախտվի։

Ինչպես Դուք ասացիք, Իլհամ Հեյդարովիչ, կարեւոր է հանդարտեցնել իրավիճակը այս կոնկրետ հարցում։ Հուսով եմ, որ վերջին օրերի իրադարձությունները ավելի ակտիվորեն կմղեն դրան։ Մենք ակտիվորեն կմասնակցենք քաղաքական կարգավորմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Իսկ ի՞նչ պիտի ասեր: Բա հո չէր ասելու Ալիեւ դու քըխ ես, հայերը՝ պուպուշ: Անգամ չէր մտածի այդպես, ուր մնաց, թե արտահայտվեր: Այնպես են խոսում ռազմական գործողությունների վերսկսման մասին, կարծես իրենք անմեղ են, ինչ-որ ուրիշներ էլ պատերազմ են սարքել: Դիվանագիտական զզվելի կեղծավոր խոսքեր, որոնց ինչքան քիչ ուշադրություն դարձնենք, այնքան կշահենք: Ի դեպ,է՛լ ավելի շատ պիտի խուսափենք մեզ՝ հայերիս ուղղված «մենք ձեր կողմից ենք, դուք ճիշտ եք, արդար եք» եւ նման կարգի դատարկ, պայքարի ոգին կոտրող արտահայտություններից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930