Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնահատական տանք հարևան պետության սադրիչ գործողություններին

Ապրիլ 07,2016 13:17

Մենք բոլորս էլ հավատացած էինք, որ անհապաղ վերջ կտրվի հարևան պետության զինված ուժերի նախահարձակ գործողություններին, այդպես էլ եղավ…

Մենք պաշտպանեցինք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր օջախը, մեր հողը քանզի այդ հողի վրա է ծնվում մեր երեխան, իրենց «հանգիստն» են գտնում մեր ծնողները: Դաժան է եղել մեր ճանապարհը, սակայն հաղթեց ոգու միասնությունը, ուժը, հավատը, մեր բնավորությունը: Քանի որ մենք ծնվել ենք ապրելու և արարելու համար: Փառք ու պատիվ մեր Հայաստանի զինվոր: Շնորհակալություն, որ առանց վարանելու «Արյան» բերան գնացիք ու նահատակվեցիք:

Սակայն վերջին դեպքերից հետո մենք պետք է լուրջ դասեր քաղենք, եթե չենք ուզում կրկին փորձության առջև կանգնենք: Ղարաբաղա-Ադրբեջանական գոտում մենք տեսանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին հակասող նողկալի, բարբարոսական դեպքեր` սպանված զինվորին գլխատելու, 80-90 տարեկան մեծահասակներին սպանելու, ականջը կտրելու, սարսափելի դեպքեր, իսկ ադրբեջանական «զինվորը» ընդամենը պարծենում էր ու հրճվում…

Միթե մեր զինվորն այդպիսի ոճիր կաներ, կպարծենար, հավատացեք ոչ երբեք: Կատարողը միայն կարժանանար մեր արհամարհանքին և նույնիսկ ատելությանը: Իսկ ինչ զգացմունք էր տիրում հարևան պետությունում, երբ համացանցում տեսնում էին իրենց զինվորին, գլխատած զինվորի արյունոտ գլուխը ձեռքերին:

Եզդի Քյարամի մայրը արցունքները աչքերին ոչ ոքի չէր անիծում, այլ ընդամենը Աստված էր կանչում, որ պատերազմը վերջանա, որ ոչ ոք այլևս իր որդուն չկորցնի, ոչ մի մայր որդեկորույս չդառնա: Միայն աղերսում էր Աստծուն ներել իրեն, որ սիրտը չի դիմանում որդու կորստյան ցավին: Որդուն գլխատողներին հանձնում էր Աստծո դատաստանին:

Մենք հաղթեցինք, որովհետև ատելությունը այլատածությունը, նման բարբարոսությունը և գազանությունները մեզ հատուկ չեն, մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Չէ որ միայն հզոր և ինքնիշխան պետությունն է մեր կյանքի երաշխավորը:

Իրենց տանկերով, հրեշներով, մահացած զինվորին գլխատելով, նրանք չեն կարող հաղթել: Ուժը զինատեսակի և տանկերի թվի մեջ չէ, ուժը հավատի մեջ է,ինչպես նշեց մեր երկրի նախագահ Ս.Սարգսյանը:

Հավատը հաղթեց, եկել է ժամը շարունակենք կառուցել մեր երազած պետությունը:

Իսկ այս լուրջ փաստերը պետք է ճիշտ օգտագործվի, որ աշխարհը իրականում ճանաչի ագրեսորին և իմանան ումն են մատակարարում տարբեր զինատեսակները: Միջազգային տարբեր դատական և այլ ատյաններում դատապարտեն նրանց ոճրագործությունները: Մեր պետությունը գտնվում է աշխարհի հետաքրքրությունների շրջանակում: Մեր վարքագիծը թույլ է տալիս, որ բոլորը համակրանքով նայեն մեզ: Իսկ մենք մեր համաժողովրդական միասնությունն իրագործենք մեր ներքին կյանքում: Աշխարհը օգնում է նրան ով ինքն է իրեն օգնում: Իմ սիրելի հայրենակիցներ:

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային

միավորում ՀԿ խորհրդի նախագահ  Ամո Շարոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930