ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց ՀՀ նախագահի ներկայացրած՝ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված պետական հատվածի արդիականացման ծրագիրը վավերացնելու մասին վարկային համաձայնագիրը:
Այդ համաձայնագրով 21 մլն դոլարի վարկ ենք վերցնում՝ ՀՀ կառավարության ֆինանսական հաշվետվությունների եւ էլեկտրոնային կառավարման ծառայությունների բարելավման համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ քվեարկությունը հորդորեց բոլորին դեմ քվեարկել, որպեսզի «ֆինանսների նախարարությունը մի քանի 100 մլն դրամ ծախսած երկծայրանի, չորսծայրանի պատառաքաղների, սիգարների կտրիչների, իրենց հանգստի եւ կրթական կենտրոնների, սպորտային համալիրի փողերը հետ բերեն ու իրականացնեն այդ ծրագիրը»:
Վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը դրվեց քվեարկության եւ 48 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ արդյունքներով ընդունվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ