Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության ներկայացուցիչները՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ ապրիլի 4-ից մեկնել են Արցախ՝ առաջնագիծ, այցելելու ադրբեջանական ագրեսիային դիմակայող Հնչակյան մարտիկներին, ովքեր Երկրապահ կամավորականների շարքերում ապրիլի 2-ից գտնվում են մարտական դիրքերում: Նախ, Արցախի մատույցներից ամբողջ Սփյուռքին կոչով դիմեց Հնչակյան կուսակցության ազատամարտիկների խորհրդի պատասխանատու Վազգեն Սիսլյանը, որով հորդորեց ամբողջ Սփյուռքին ամբողջական մասնակցություն բերել այս օրերին ընթացող պատերազմին:
Այնուհետև ՍԴՀԿ ներկայացուցիչներն այցելել են մարտական հերթապահության մեջ գտնվող, արցախյան ազատամարտի Հնչակյան Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, ԵԿՄ Վանաձորի նախագահ Ռազմիկ Մադարյանին և կամավորականներին: Վերջիններս Արցախում իրավիճակի բարդացման առաջին իսկ օրից ժամանել են Հայկական Երկրորդ Հանրապետություն:
Կարդացեք նաև
Նույն երեկոյան Ստեփանակերտում ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հարցազրույց տվեց Russian today հեռուստաընկերության արաբական խմբագրությանը՝ արաբալեզու ունկնդիրներին պատմելով Արցախի հայության պայքարի և անկախության կերտման ճանապարհին ունեցած զոհերի մասին:
Հաջորդ օրը ՍԴՀԿ ներկայացուցիչներն այցելեցին Կուբաթլուի, Ջաբրայիլի և Հադրութի կամավորականներին:
Այցը շարունակվում է…
ՍԴՀԿ մամլո դիւան
Ստեփանակերտ, 04.07.2016