Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Տարբերություն չի դրվում ագրեսորի և դրա դեմ դուրս ելած ու նրան սաստող մեր բանակի միջև». «168 ժամ»

Ապրիլ 07,2016 12:30

Ղարաբաղաադրբեջանական սահմանին հրահրված պատերազմական իրավիճակի շուրջ «168 ժամ» թերթը զրուցել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

– Ինչպե՞ս եք մեկնաբանում միջազգային կառույցների արձագանքը սահմանին հրահրված ռազմական գործողությունների առնչությամբ։

– Երկակի։ Այն տարիներին, երբ մենք թեժ պատերազմի մեջ էինք, կարծես համաշխարհային հանրությունը հետաքրքրված չէր մեզանով, բայց մենք այդ տարիներին մեր ծրագիրն իրականացրինք վերջնականապես և հստակորեն։ Արդյունքում՝ եղավ հրադադարի այն պայմանագիրը, որ առաջարկվեց Ալիև ավագի նախաձեռնությամբ։ Ես, իհարկե, չեմ կարող չհուզվել, երբ տեսնում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Կանադան, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, այլ երկրներ ու դրանց ղեկավարներ սթափության կոչեր են անում՝ դադարեցնելու պատերազմը։

Հուզվում ես… բայց, մյուս կողմից՝ ես չգիտեմ՝ ո՞ր մեկին գերադասելի համարեմ՝ հանրային ուշադրությունից հեռու գտնվելով՝ հաղթանակ գրանցե՞լը, թե՞ այն տեսակի ուշադրությունը, որտեղ տարբերություն չի դրվում ագրեսորի և դրա դեմ դուրս ելած ու նրան սաստող մեր բանակի միջև։ Ուրեմն, ես ինչի՞ սպասեմ նրանցից, ինչո՞վ ուրախանամ՝ որ խոսե՞լ գիտեն, թե՞ որ իմ ցավն իրենց հասել է, չգիտեմ… Դիվանագիտությունը խոսել գիտե, անշուշտ, ու ճիշտ բաներ խոսել գիտե։ Հուսանք, որ այդ խոսքն իր գործնական արտահայտությունը կստանա հստակորեն։

– Ձեր կարծիքով՝ սա երկարատև ու լայնամասշտաբ պատերազմի կվերաճի՞, թե՞ կմնա և կավարտվի՝ որպես կայծակնային պատերազմ։

– Ես կարծում եմ՝ կմնա՝ որպես կայծակնային պատերազմ։ Համենայն դեպս, վերջին տարիներին ես գիտեմ ադրբեջանցի քաղաքագետների, ովքեր իրենց իշխանություններին համապատասխան կոչերով հրահրում էին կայծակնային պատերազմի՝ համարելով այդ կերպ Արցախի հարցը մեկընդմիշտ՝ իրենց օգտին, լուծելու լավագույն ելքը։ Իրենց կարծիքով՝ սա մի քանի ժամվա պատերազմի հարց է ընդամենը։ Այսպիսի տրամադրություններով ու ախորժակով իրենք իրենց վաղուց են գրգռում։ Բայց էլի եմ ասում՝ նման ծրագրերի իրագործման որոշումը մեկ կամ երկու կաբինետում չի լինում։ Ինչ էլ լինի, սա հասունացած պահ է՝ Թուրքիայի, Թուրքիա-Ամերիկա հարաբերությունների, թուրք-ադրբեջանական եղբայրության, ու արդեն՝ ռուս-թուրքական պատերազմի ֆոնին։

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930