Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն արտաքին թշնամու դեմ պայքարում հայտնվեցին միայնակ. «168 ժամ»

Ապրիլ 07,2016 12:09

Անցած չորս օրերը հստակորեն ցույց տվեցին, որ իրականում Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն արտաքին թշնամու դեմ պայքարում հայտնվեցին միայնակ։ Այն դեպքում, երբ ֆորմալ առումով Հայաստանը մաս է կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, իրականում բացառապես քաղաքական նպատակներ հետապնդող, սակայն, որպես տնտեսական նախագիծ հռչակված՝ Եվրասիական տնտեսական միությանը, և ամենակարևորը՝ հռչակագրային-պայմանագրային մակարդակում ռազմավարական դաշնակցություն ունի Ռուսաստանի հետ։ Տարիներ շարունակ, առաջին հերթին ու առավելապես՝ անվտանգության ապահովման ու իբրև թե դրա մակարդակի բարձրացման պատճառաբանությամբ Հայաստանը խցկվել, բռնակցվել է ռուսական բոլոր արկածախնդիր նախագծերում, ոչ միայն միակողմանիորեն կատարել է Ռուսաստանի հանդեպ ռազմավարական դաշնակցային պարտավորությունները, այլև շատ հաճախ դա կատարել է սեփական ինքնիշխանության, ավելի հաճախ ազգային ու պետական արժանապատվության ոտնահարման միջոցով։ Հայաստանի գործող, ինչպես նաև ռուսիֆիկացման հիմքը դրած նախկին իշխանություններն այդ ամենը, բացահայտ կամ ոչ, արդարացրել են նրանով, որ դա արվել և արվում է՝ հանուն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության։

Անցած չորս օրերին ադրբեջանական զինված ուժերը՝ իրենց տրամադրության տակ գտնվող ռուսական ծանր հրետանիով ու կրկին ռուսական արտադրության այլ սպառազինություններով, հողին հավասարեցրեցին տարիների ընթացքում, առաջին հերթին, Հայաստանի իշխանությունների ու ռուսահպատակ «քաղաքական մտքի» կողմից հյուսված այդ առասպելը։ Առասպել, որն ադրբեջանցիների կողմից ռուսական արտադրության զենքով «պայթեցվեց» Լեռնային Ղարաբաղի հյուսիսում ու հարավում ընթացող մարտերի ընթացքում։ Լեռնային Ղարաբաղում, արդեն մարտի դաշտում հերթական անգամ ապացուցվեց, որ Ռուսաստանի «ռազմավարական դաշնակցությունը», դրան հղում անելով՝ անդամակցելը ԵՏՄ-ին, ոչ թե՝ «անվտանգության բարձիկ» էր, ինչպես թմբկահարում էին ռուսական քաղաքականության ռուս և հայ էմիսարները, այլ՝ «անվտանգության փուչիկ»։ Բայց այս «պայթյունը» գոնե պոստ ֆակտում կարող է դրական լինել միայն այն դեպքում, եթե դրան հետևեն այլ «պայթյուններ» ևս, մասնավորապես, եթե գոնե քաղաքականապես ու հանրայնորեն «պայթեն» բոլոր այն գործիչները, ովքեր Հայաստանում կուրորեն զբաղված էին եվրասիականացման քարոզով, բոլոր նրանք, ովքեր 2014 թվականի դեկտեմբերին կողմ քվեարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բոլոր նրանք, ովքեր դեռևս այն ժամանակ՝ այսօր դրսևորվող վտանգների մասին զգուշացնողներին անվանում էին մարգինալներ՝ հույս ունենալով դրա համար արժանանալ Կրեմլի միջանցքային ավանտյուրիստների գովասանքին։

Ավելորդ էմոցիոնալությունից զերծ մնալու համար այսօր անհրաժեշտ է արձանագրել չոր փաստերը։ Ռուսաստանը պայմանագրային դաշնակցային պարտավորություններ ունենալով Հայաստանի նկատմամբ՝ չի կատարում այդ պարտավորությունները, Ռուսաստանը միևնույն անվտանգության համակարգի մեջ գտնվելով Հայաստանի հետ՝ Ադրբեջանին վաճառում է սպառազինություն, որը հենց այս օրերին կրակում է հայ զինվորների ու հայ խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ, Ռուսաստանն այս օրերին քաղաքական-դիվանագիտական հարթությունում իրեն դրսևորում է այնպես, ինչպես աշխարհի մյուս պետություններն ու միջազգային կառույցները՝ «մտահոգվելով» ստեղծված իրավիճակի առթիվ՝ հավասարության նշան է դնում կողմերի միջև՝ դրանով, ինչպես մյուս հավասարության նշան դնողները, աջակցելով Ադրբեջանի ագրեսիային։

Ռոբերտ ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930