Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կմեկնարկի չինական դպրոցի շինարարությունը 

Ապրիլ 07,2016 12:04

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու ՉԺՀ առևտրատնտեսական հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են Երևանում չինարենի խորացված  ուսուցմամբ դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները: Չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջև կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով:

Կարևորելով նախագիծը՝ Կրթության և գիտության նախարարը նշել է, որ Հայաստանը ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում  կարևորում է կրթական երկխոսությունն ու միջմշակութային կապերի զարգացումը.«Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք երկու հինավուրց ժողովուրդների պատմության, լեզվի ու մշակույթի ճանաչման արդյունավետ մեխանիզմ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝  չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կառուցվելու է Երևանի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ. Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցի տարածքում:

Համաձայնագրում ամրագրվում է, որ նախագծային և շինարարական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են  Չինաստանի կողմից: Հայկական կողմը, համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի, ապահովում է փորձաքննության և վերահսկողության իրականացումը:

Չինական դպրոցի ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է Չինաստանի հանրապետության կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմում է ավելի քան 101 մլն. յուան /շուրջ 15 մլն դոլար/: Ամրագրվում է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2016թ. և կտևեն 2 տարի:

Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային և ուսումնական մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և տարածաշրջանում լինելու է բացառիկ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930