Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց… «Ժողովուրդ»

Ապրիլ 07,2016 11:56

Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի՝ հատկապես անցած հինգ օրերը դեռ երկար կվերլուծվեն, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել մի քանի խնդիրներ, որոնք ի հայտ եկան այս օրերին եւ արդեն իսկ քննարկվում են հանրության շրջանում եւ կոնկրետ լուծումներ են պահանջում։

Այսպես՝ թիվ մեկ խնդիրը, որն ի հայտ եկավ, եւ որի լուծումը պետական անվտանգության խնդիր է, անօդաչու թռչող սարքերը վնասազերծող գերժամանակակից սարքավորումներ ստեղծելու եւ դրանցով մեր բանակը զինելու հրամայականն է։ Անօդաչու թռչող սարքերը, ինչպես ցանկացած էլեկտրոնիկա, ունի իր «հակասարքը»։ Յուրաքանչյուր ոք կարող է համացանցում գտնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին տվյալներ։ Համընդհանուր մոտեցումն այն է, որ այդ սարքերի վրա հակաօդային ուժերի ռեսուրսները, այն է՝ հրթիռներ ծախսելը, ճիշտ չէ, քանի որ նպատակը չի արդարացնում ծախսը։ Առավել արդյունավետ է համարվում հատուկ սարքերի միջոցով ԱԹՍ-ը ռադիոէլեկտրոնային կապից, հետեւաբար նաեւ կառավարումից զրկելու տարբերակը։ Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է, որ հայկական բանակի սպառազինության մեջ լինեն այնպիսի սարքեր, որոնց միջոցով հնարավոր կլինի օդային տարածքի որոշակի հատվածում ամբողջությամբ խափանել ռադիոկապը։

Կասկած չկա, որ եթե մեր ֆիզիկների, հատկապես երիտասարդների համար աշխատանքային անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն, եւ նրանց առջեւ նման խնդիր դրվի, ապա շատ արագ լուծումը կգտնեն։ Ավելին՝ ՀՀ կառավարությունը կարող է խոշոր դրամական (մի քանի տասնյակ միլիոն դրամի չափով) պարգեւ խոստանալ նման սարքի արդյունավետ լուծման առաջարկի համար։ Հայաստանի գիտնականների ուժերով նման սարք ունենալու խնդրի լուծումը օրվա հրամայական է, եւ այն պետք է ժամ առաջ լուծվի։

 

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930