Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ երկրի ԱԳ նախարարը աշխատանքային նախաճաշի շրջանակներում հանդիպում է անցկացնում ՌԴ և Իրանի իր պաշտոնակիցների հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կունենան՝ ավելի ընդլայնված կազմով։ Ինչպես հաղորդվել է նախապես՝ երեք նախարարների քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջերս ստեղծված իրավիճակն է։ Նախարարները կքննարկեն նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի միջև տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը վերաբերվող մի շարք հարցեր։
Նախատեսվում է, որ բանակցությունների ավարտից հետո երեք երկրների ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։