Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնեց Թուրքիա

Ապրիլ 07,2016 10:30

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս գիշեր Երեւան-Ստամբուլ-Սամսուն չվերթով մեկնեց Թուրքիա, որտեղ ապրիլի 9-ից 12-ը կայանալու է Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար:

Թուրքիայում ուղեգրի արժանանալու են յուրաքանչյուր քաշային կարգում մինչեւ «մաքուր» երրորդ տեղն զբաղեցնող բռնցքամարտիկները: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքականի կազմում ընդգրկել է հետեւյալ բռնցքամարտիկներին. 49 կգ՝ Արթուր Հովհաննիսյան, 52՝ Նարեկ Աբգարյան, 56՝ Արամ Ավագյան, 60՝ Սամվել Բարսեղյան, 64՝ Հովհաննես Բաչկով, 69՝ Վլադիմիր Մարգարյան, 75՝ Արման Հովիկյան, 81՝ Նիկոլ Հարությունով, +91՝ Ռաֆայել Սիմոնյան, ինչպես նաեւ 51 կգ՝ Անուշ Գրիգորյան:

Բռնցքամարտիկների համար Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային երկու մրցաշար կա. առաջինը՝ Թուրքիայում, երկրորդը՝ Ադրբեջանում: Հասկանալի է, որ մերոնք միանշանակ չեն մեկնելու Բաքու, առավել եւս՝ վերջին օրերին Արցախի սահմաններում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո: Այս, ինչպես նաեւ այն, որ Թուրքիան միշտ, մասնավորապես, այս օրերին ամեն ինչով աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը հայտարարել էր, որ մեր բռնցքամարտիկները նաեւ Թուրքիա չեն մեկնի: Սակայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հորդորով որոշվեց, որ կաշվե ձեռնոցի մեր վարպետներն, այնուամենայնիվ, պետք է մեկնեն:

 
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930