Լրահոս
Օրվա լրահոսը

«Զուր պատրանքներ չփայփայենք»

Ապրիլ 07,2016 10:05

Եթե որեւէ մեկը սատարում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», ապա անկախ նրանից, թե ինչ ազգանուն է նա կրում` Պուտին, Օբամա, Պորոշենկո, Մերկել, թե Պան Գի Մուն, կողմ է Արցախում հազարավոր հայերի դաժան սպանությանը: Սահմանները, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ինքնին վատ բան չեն: Բայց այն, ինչ դրանց տակ հասկանում է Ադրբեջանի ղեկավարությունը, աներկբայորեն նշանակում է հայերի կոտորած, արյունահեղություն, կենդանի մարդկանց եւ դիակների խոշտանգում` այնպես, ինչպես որ դա եղել է (եթե շատ հեռուն չգնանք) Սումգայիթից սկսած եւ վերջերս Թալիշ գյուղով վերջացրած: Եթե Ադրբեջանը «վերականգնի իր ինքնիշխանությունը» (ինչն իրականում երբեք տեղի չի ունենա), նա հենց այդպես էլ կվարվի: Վերը թվարկած գործիչները դա անգիր գիտեն. այնպես չի, որ նրանք մոլորության մեջ են, եւ նրանց աչքերը պետք է բացել: Խնդիրը, հետեւաբար, ոչ թե այն է, թե ինչն է առաջնայինը` տարածքային ամբողջականությունը, թե ազգերի ինքնորոշումը, այլ այն, որ մարդկանց հետ չի կարելի այդպես վարվել, եւ մենք` հայերս, պարտավոր ենք դա թույլ չտալ: Նրանք, ովքեր կողմ են այդ երկրի «ինքնիշխանությանն ու ամբողջականությանը», իրականում կողմ են ադրբեջանցիների վայրագություններին:

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է: Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին: Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից: Մասամբ համաձայն եմ` Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ Հայաստանը չպիտի հայտնվեր այդ քայլը չդատապարտող «իզգոյների» շարքում: Բայց ռուս զինվորները Ղրիմում չեն մտել ուկրաինացիների տները, սպանել եւ խոշտանգել նրանց: Քաղաքական առումով Ղրիմի բռնակցումը եւ Արդբեջանի` Արցախի վրա պարբերաբար հարձակումները գուցե հավասարազոր են: Բարոյական, մարդկային առումով` ոչ:

Իսկ իրականում խնդիրն, իհարկե, ավելի խորն է եւ երկու տարվա «քեն պահելու» հետ կապ չունի: «Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք», – 1997 թվականի նոյեմբերի 1-ին գրել էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ», – մի քանի օր առաջ ասել է Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահները, հավանաբար, ճիշտ են, բայց դրա մեջ ես մեծ ողբերգություն չեմ տեսնում: Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել:

Ի դեպ: Նազարբաեւը ի նշան համերաշխության Ալիեւի հետ՝ հրաժարվել է գալ Երեւան ԵԱՏՄ նախարարների խորհրդի նիստին, եւ առաջարկել է այդ միջոցառումն անցկացնել Մոսկվայում: Գուցե Նազարբաեւին նո՞ւյնպես մենք ժամանակին ինչ-որ վատություն ենք արել:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայաստանի առաջին ու վերջին նախագահներին բանի տեղ չե՞ն դնում:
    Ի՞նչ է, մեկը փնտրում է «boyfriend» իսկ մյուսը «крышу»:
    Ասացվածք.
    «Эти, хапуги, грабят как грабли и гребут только в свой карман».
    Делится нужно с народом!

  2. Լավատես says:

    Ա Ամեն ինչ պետք է արվի օրենքով,
    Բ Օրենքն արդյունավետ է այնքանով, որքանով պաշտպանված է ուժով եւ ապահովված է փողով,
    Գ Այն օրենքները, որոնք պաշտպանված չեն ուժով եւ կամ ապահովված չեն փողով, պետք է այդ օրենքները հայտարարել անվավեր ու հանցավոր,
    Դ Ուժն ու փողն էլ եթե գործում են օրենքից դուրս դատապարտել բռնության ու առգրավման համապատասխանորեն:

  3. Կարո Մելիքյան says:

    … « Հայաստանում, Արցախում եւ արտասահմանում միլիոնավոր գիտակից հայեր կան, որոնք ունակ են մեր խնդիրները լուծել: »
    Թող մի քիչ, .քիչ փողեր դնեին՝հենց Հայաստանում, խաղատներ,«հարսնաքար» ու «փարվոն» խրախճանքների ռեստորանային համալիրների ,բերդապալատ-առանձնատների …. փոխարենը,եթե գիտակից են՝միջոցները ներդնեին ժամանակակից տեխնոլոգիաին համահունչ սահմանների պաշտպանության վրա,քանի որ, մենք հայերս ,բազում դարերից սկսած՝միշտ էլ պաշտպանվածության պակաս էնք ունեցել ու այսօր էլ դրա վերջը չի երեւում, ու Պուտին-Մերկելները չեն,որ պետք է հասկանան կամ չհասկանան։Մեր անշունչ լեռները մեզ ավելի շատ էն պաշտպանել,քան,որեւե շնչավոր ազգ կամ պետություն,իլյուզաները բացառել է պետք մեկնդմիշտ…։

    • Ruben says:

      Ruben says: Ապրիլ 7, 2016 at 10:17
      Եթե ինչոր մեկը գնի 100 միավոր ժամանակակց ռազմական տեխնիկա եւ ցանկանա նվիրել Հայաստանին, ոչինչ չի ստացվի:
      Եթե ինչոր մեկը ցանկանա վերադառնալ Հայաստան ունենալով իր «գրպանում» $ 1 մլրդ, նպատակ ունենալով կառուցել գործարաններ, զարգացնել արդյունաբերությունը, ոչինչ չի ստացվի:
      Կարող եմ հիմնավորել իմ ասածները փաստերով եւ ապացույցներով:
      Այնպես որ, Նախաահից ու նրա թայֆից այն կողմ, Պետություն չկա:

  4. Հ.Շ. says:

    Խմբագիրը ոչ միայն ճիշդ բաներ է ասում,
    այլ նաեւ ճիշդ ձեւով է ասում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930