Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ամերիկացի Ջեյմս Ուորլիքը, ռուս Իգոր Պոպովն ու ֆրանսիացի Պիեռ Անդրեն ժամանել էին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այս մասին տեղեկացնում է Regnum լրատվական գործակալությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Համանախագահների և Ալիևի միջև կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված վերջին զարգացումները։
Այցի ընթացքում համանախագահները ողջունել են կողմերի միջև պայմանավորվածությունը՝ հրադադարի ռեժիմին վերադառնալու և մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ Համանախագահները փոխանցել են Ադրբեջանի ղեկավարությանը, որ ներկայումս ընթացող հակամարտության կարգավորման գործընթացը պետք է ավելի ինտենսիվ բնույթ կրի, որի ընթացքում էլ հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի։
Տեղեկացնենք նաև, որ 2016թ. ապրիլի 7-ին նախատաեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը Ստափանակերտ, որից հետո միջնորդները կժամանեն Երևան։