4-օրյա պատերազմը հնարավոր է, ոչ միայն Հայաստանի, Արցախի ներդրումներն ու զբոսաշրջիկների թիվը պակասեցնի, այլ նաեւ՝ հարեւան երկրների: «Առավոտի» հարցին, թե Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի հրահրմամբ սկսված եւ դեռեւս հրադադարի փուլում գտնվող պատերազմն արդյոք ինչ ազդեցություն կունենա ներդրումների ու զբոսաշրջիկների ցուցանիշների վրա, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նրա խոսքերով, տարածաշրջանում կայունության հարցը լուծված չէ:
Ըստ տնտեսագետի, անգամ ամենաուժեղ անվտանգության համակարգեր ունեցող Իսրայել պետությունը ժամանակ առ ժամանակ հրապարակայնացնում է, թե իր բյուջեից որքան միջոցներ են ուղղվում երկրի ռազմական ծախսերը հոգալու համար, ինչն, Աշոտ Եղիազարյանի խոսքերով, նշանակում է, որ ներդրողներին եւ զբոսաշրջիկներին երաշխավորում է, որ իր երկիրն անվտանգ է: Ներդրողներին էլ հնարավորություն ընձեռում՝ Իսրայելում երկարաժամկետ ծրագրեր կազմելու:
Նյութի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ