Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային ճգնաժամային խումբ». Մինսկի գործընթացը հայտնվել է փակուղու առջեւ. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 06,2016 23:35

«Միջազգային ճգնաժամային խումբ»-ը ղարաբաղյան ճգնաժամի մասին իր զեկույցում հայտնում է, որ եթե ադրբեջանական կողմը իր պնդումների համաձայն տարածքային ձեռքբերումներ է գրանցել՝ամրապնդելով իր դիրքերը, Ադրբեջանը կարող է պահանջել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոյի լուրջ փոփոխություններ։ Մյուս կողմից, Հայաստանը ունի ուժեղ դիրքեր՝ դիմակայելու ադրբեջանական ուժերին։

Հրադադարի հաստատման դեպքում անգամ, դրա խախտման հավանականությունը բավականին բարձր է լինելու՝ այսուհետ ղարաբաղյան ստատուս քվոն հարցի տակ դնելու եւ միջազգային ուշադրություն գրավելու նպատակով, ասված է զեկույցում։

Այսօրվա դրությամբ, կողմերը տարբեր վարկածներ են ներկայացնում, մինչդեռ ստույգ տեղեկատվություն ձեռքբերված կամ հետ գրավված դիրքերի մասին չկա։

Ռազմական ճանապարհը չի տանի խնդրի կարգավորման

Մարդկային կորուստներից, գույքի եւ ռազմական տեխնիկայի ոչնչացումից բացի, ռազմական բախումը կարող է ունենալ շատ ավելի լայն բացասական հետեւանքներ։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող վերջին օրերի ռազմական մրցավազքը պետք է դիտարկվի այլ կոնտեքստում։Մարտերի շարունակման դեպքում հակամարտության ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ դիտարկվել, մի բան, որը կարող է սպառնալ տարածաշրջանի կայունությանը։

Այժմ գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի պատերազմական գործողությունների կասեցումը։ Պատերազմական գործողությունների շարունակման պարագայում դրանք կարող են ռազմական բախման մեջ ներքաշել տարածաշրջանի գերտերություններին։

Խնդրի լուծումը պետք է փնտրվի երկու կողմերի համար ընդունելի տարբերակի որոնմամբ։

Մինսկի գործընթացը հայտնվել է փակուղու առջեւ։ Մինսկի գործընթացը չպետք է կասեցվի, այն հարկավոր է շարունակել ավելի լայն միջազգային բարձրաստիճան քաղաքական գործիչների ավելի գործուն միջամտությամբ։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930