ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության փոխնախագահ Յարոսլավ Նիլովը «Առավոտի» հետ բացառիկ զրույցում նկատում է՝ ԼՂՀ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացն այնքան էլ մեծ հաջողություններ չի ունենում, թե ինչ պետք է փոխել եղած ձեւաչափում, ասում է՝ դժվարանում է պատասխանել. «Մեր կուսակցության առաջնորդը՝ Ժիրինովսկին ասել է՝ որ խնդիրը կարող է լուծվել, եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան Ռուսաստանի մի մաս: Իսկ մնացած դեպքում հարցը լուծելը շատ բարդ է լինելու, որովհետեւ կողմերից յուրաքանչյուրն իր վարկածն ու փաստերն է ներկայացնելու, իսկ մեր խնդիրը այս հիմնախնդրում արյունահեղությունը դադարեցնելն է»,- ասում է Յարոսլավ Նիլովը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտում»:
Լավ, ուրեմն՝ ով ինչ հիմարություն ասի, պետք է տպե՞լ:
Կեցցէ Հայաստանի 25 ամեայ անկախութիւնը;
Աւելի հեշտ է Ազրպէյճանը ծունկի բերել քան Ռուսին առջեւ ծունկի գալ`
Historia est magistra vitae – Մեր բարեկամը ուշ մնացեր է;
Ռուսաստանին միանալու առաջարկը արեք նաև Կատալոնիային, Շոտլանդիային, Իռլանդիային և այլն և այլն. և այլն… Պարոնայք, աշխարհում կա առողջ տրամաբանություն կոչվածը: Տեղյակ եք???
խնդիրը կարող է լուծվել այդ խնդիրն ստեղծած ու այն մշտապես բորբոքող չարիքի կայսրության արյունոտ թաթը այս տարածաշրջանից հավերժ ռադ անելու տեսքով