Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ. «Հայաստանում խնդիր է արտադրության մենաշնորհացումը». (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 22:12

«Հայաստանում խնդիր է արտադրության մենաշնորհացումը»,-այսօր այսպիսի կարծիք հայտնեց արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին՝ պատասխանելով «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցին:

Լրագրողը ԱՄՀ ներկայացուցչից հետաքրքրվեց՝ Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքով,  Հայաստանը ամենամենաշնորհացված տնտեսությունն ունի հետխորհրդային երկրներում.  Երբ աշխարհում գնանկում է, մեր երկրում գները դանդաղ ու քիչ են իջնում, չե՞ք կարծում, որ դա խոչընդոտում է ՀՀ կենտրոնական բանկին, որպեսզի ավելի փափուկ դրամավարակային քաղաքականություն իրականացնի, որն էլ, ինչպես դուք եք ասում, նպաստում է տնտեսության դանդաղ աճին:

Այս առնչությամբ պարոն Սամիին ասաց.«Ես չեմ կարծում, որ միջազգային ներքին գների անցումը ցածր է, հիմա գնաճը բացասական է, սա ներմուծման ապրանքների գներով է պայմանավորված: Այո, դրամավարկային քաղաքականությունն էլ ավելի մեղմելու անհրաժեշտություն կա»:

Ապա` մենաշնորհների մասին էլ ԱՄՀ ներկայացուցիչն ասաց. «Հայաստանում խնդիր է արտադրության մենաշնորհացումը: Ես չգիտեմ, թե՝ որքանով է դա նպաստում գների կարծրությանը. դա դեռ ուսումնասիրության ենթակա է: Չէի զարմանա, եթե պարզեի, որ որոշ ոլորտներում դա նպաստում է, որ որոշ ոլորտներում գները կարծրացած լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄՀ ներկայացուցիչն ասաց, որ տեղյակ է՝ էկոնոմիկայի նոր նախարարն ու տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել են, որ միջոցառումներ են անելու մրցակցության խթանման եւ խաղի հավասար պայմաններ ստեղծելու համար. «Հուսով ենք կկարողանան ծրագրերն ի կատար ածել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930