Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ ներկայացուցիչ. «Հուսով ենք հրադադարը կպահպանվի». (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 21:50

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը տարածաշրջանի երկրների տնտեսության վրա, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամին ասաց. «Մենք ցավում ենք, որ տեղի ունեցավ լարվածության սրում, մենք շատ ենք ցավում կյանքի կորուստների համար: Հուսով ենք խաղաղությունը կվերականգվի: Ուրախ էինք լսել, որ կա հրադադար եւ հուսով ենք այն կպահպանվի: Քանի որ իրադարձությունները 2 օր առաջ են տեղի ունեցել, մենք առիթ չենք ունեցել գնահատելու դրանց տնտեսական ազդեցությունը: Այս պահին չեմ ակնկալում, որ այդ իրադարձությունները տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն կունենան»:

Մանրամասները` տեսանյութում 

Հիշեցնենք, որ ԱՄՀ նոր ներկայացուցիչն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ ասաց, որ կանխատեսվում է այն կլինի 2.5%  սահմաններում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930