Այսօր ԼՂ հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ գործի են դրվել 60 միլիմետրանոց ականանետեր: Այս մասին քիչ առաջ Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
«Այսօր առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր, մոտ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,-պատմեց գնդապետը:
Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ըստ գնդապետի, հակառակորդի գործողությունների արդյունքում մահացել են 32 հոգի, որոնցից 8-ը սպա, 24՝ շարքային, ժամկետային զինծառայողներ։ Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի:
Անդրադառնալով Քարվաճառի դեպքերին՝ Վիկտոր Առուստամյանն ասաց, որ ծառայողական քննություն է սկսվել, վերջնական որակավորում դեպքին կտրվի։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ