Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտեք, որ ունենք խեղաթյուրված ձևաչափ». ԼՂ նախագահի խոսնակ

Ապրիլ 06,2016 20:30

«Մենք սպասում ենք Մինսկի խմբի այցին վաղը: Նրանք երևի այստեղ կլինեն օրվա երկրորդ կեսին»,- քիչ առաջ Ստեփանակերտում, ԼՂՀ պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում հայտարարեց նշեց ԼՂ նախագահի խոսնակը:

Ըստ նրա. «Մեր եվրոպացի բարեկամները, նամանավանդ վերջերս, ավելի լավ են հասկանում, թե ինչ է պատերազմը, ինչ է ահաբեկչությունը, որովհետև դարձել են դրա զոհը: Տեսնում եք՝ ինչ է կատարվել Փարիզում, ինչ եղավ Բրյուսելում։ Տա Աստված, որ այլևս որևէ տեղ չլինի ահաբեկչություն: Ողջամիտ մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում, ավելի լավ են սկսել հասկանալ մեր մոտեցումները, քանի որ առնչվում ենք ահաբեկչական պետության հետ»:

Պարոն Բաբայանի խոսքով, Ղարաբաղ ծրագրված այցելություններ նախատեսվել էին մինչև պատերազմական գործողությունները: Նա չբացառեց, որ այդ այցելություններն արդեն պատերազմական գործողություններից հետո ավելի մեծ կազմով լինեն:

Հարցին՝ ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությունը նաեւ Ղարաբաղի համաձայնությա՞մբ է եղել, Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է, եւ Արցախը բանակցային կողմ չէ. «Այն ինչ կա, դա շատ նման է բանակցային գործընթացին: Մենք գիտեք, որ ունենք խեղաթյուրված ձևաչափ: Բանակցային երեք կողմ կա, ավելի շուտ՝ երկուսն են՝ Ադրբեջանն ու Հայաստանը, իսկ Արցախը ներգրավված չէ։ Բայց Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին, այստեղ են գալիս Մինսկի խմբի համանախագահները, հանդիպում ենք, քննարկում ենք: Եթե վերցնենք զուտ իրավական մասը, համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց քանի որ մենք ենք համաձայնության իրագործողը, բնական է, որ մենք էլ հանդիսանում ենք կողմերից մեկը»:

Հարցին՝ Դաղստանում ռուսական բանակի կողմից անցկացվող զորավարժությունները տագնա՞պ էին Ադրբեջանի համար, Բաբայանը պատասխանեց. «Քանի որ հակամարտության պետություններն իրենց կամքին հակառակ կամա թե ակամա լինում են ներառված պատերազմական գործողությունների մեջ, ինչպես դա եղավ Իրանի դեպքում, երբ Ադրբեջանը հարվածեց իրանական սահմանին, հետևաբար, գուցե դա կապված էր դրա հետ: Բայց չեմ կարծում, թե զորավարժություններն ագրեսիվ բնույթ ունեին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930