Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ նոր ներկայացուցիչը կանխատեսում է՝ 2016-ին ՀՀ տնտեսական աճը 2.5% -ի սահմաններում կլինի

Ապրիլ 06,2016 20:07

Այս տարի Հայաստանի տնտեսական աճն ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավար Հոսեյն Սամիին:

Նրա ներկայացմամբ՝ չնայած նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի ցածր է լինելու տնտեսական աճը, սակայն այն ավելի բարձր կլինի, քան տարածաշրջանի որոշ երկրներում. «Ամբողջ Կովկասն եւ Կենտրոնական Ասիան միասին վերցրած, մենք կանխատեսում ենք 1.5% տնտեսական աճ, բայց Հայաստանի համար մոտ՝ 2.5%»:

ԱՄՀ ներկայացուցիչն, անդրադառնալով  Հայաստանի 2015 թվականի տնտեսական իրավիճակին, նշեց՝ արտաքին գործոնների հետ պայմանավորված խոշոր ցնցումներ են եղել մեր տնտեսությունում: Մասնավորապես, ըստ Սամիի, Ռուսաստանի տնտեսական աճի մեծ չափի դանդաղումը, ՀՆԱ-ի ակտիվության 4% կրճատումն ու ռուբլու արժեզրկումը, ինչպես նաեւ պղնձի միջազգային գների անկումն բացասական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա եւ դրամական փոխանցումների էական կրճատում է արձանագրվել: Չնայած այս ամենին, Սամիի խոսքերով՝ 2015-ին ՀՀ-ում 3% տնտեսական աճն ավելին լավ ցուցանիշ է նախկինում ակնկալածից:

Անդրադառնալով գնաճին եւ փոխարժեքին, պարոն Սամին նկատեց, որ 2014-ի վերջին արտաքին ցնցումներին արձագանքելով, կենտրոնական  բանկը զգալիորեն ավելի զսպողական դրամավարակային քաղաքականություն վարեց, որը նպաստել է, որպեսզի գնաճն իջնի սահմանային ցուցանիշից ներքեւ, այն նաեւ նպաստել է հայկական արժույթի կայուն փոխարժեքի պահպանմանը:

Հոսեյն Սամիի խոսքերով՝ «Մենք իշխանությունների հետ համաձայնության ենք եկել, որ  կարեւոր է Ազգային ժողով ներկայացնել ավելի ուժեղ Հարկային օրենսգիրք, որն, ակնկալվում է, որ կբարձրացնի հարկահավաքության արդյունավետությունը, արդարացիությունը եւ հավաքագրման մակարդակը: Այն կբարելավի գործարարության միջավայրը»:

Բացի այս, պարոն Սամին նշեց,  որ դրամավարկային քաղաքականության առումով, կենտրոնական բանկը պետք է ժամանակի ընթացքում նվազեցնի տոկոսադրույքները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930