Վաշինգտոն – Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիին հղված Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) նամակում համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են, որ Ադրբեջանին չի կարելի վստահել և վերջինս «պետք է պատասխանատվության ենթարկվի մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար«»: «Նախագահներ Ալիևը և Էրդողանը մեծագույն պատասխանատվություն են կրում արյունահեղության և արդարացի խաղաղության չհասնելու համար»,- ևս նշվում էր Համագումարի նամակում:
Համագումարը կոչ է անում լիովին կիրարկել Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը: «ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակությունը չի կարող տրամադրվել Ադրբեջանին եթե և մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ: Նվազագույնը սա չկատարելու դեպքում հետագա սրման և լայնածավալ պատերազմի վտանգ է առաջանում», – ընդգծել են Բարսամյանը և Գրիգորյանը:
«Ամերիկայի հայկական համագումարը լիովին սատարում է Հայաստանի և Արցախի իշխանություններին և ինքնապաշտպանության նրանց իրավունքը, մինչ նրանք դիմակայում են Ադրբեջանի կողմից այս լայնածավալ և աննախադեպ հարձակմանը», – ասել են Բարսամյանը և Գրիգորյանը: §Մենք նաև լիովին ընդունում ենք ԵԱՀԿ երկրների դեսպաններին ուղղված նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունը»:
Պետքարտուղար Քերրիին հղված Համագումարի նամակում նաև կարևորվել է ԱՄՆ կողմից իրական և արդյունավետ գործողությունների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի ամրապնդման անհրաժեշտությունը: «Ներկա իրավիճակը պահանջում է շատ ավելին, քան դատապարտում. անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից հզոր և անհապաղ արձագանք` այս սցենարը դադարեցնելու համար»,- նշվում էր Համագումարի նամակում:
Կարդացեք նաև
Բացի այդ, Համագումարը մատնանշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը §պետք է վերադառնա իր տեղին՝ որպես Մինսկի գործընթացում բանակցող կողմ և վերջինիս պաշտոնյաներին թույլատրվի ազատ ճանապարհորդել Վաշինգտոն և այլ երկրներ»:
Բարսամյանը և Գրիգորյանը հայտարարել են, որ Հայաստանը և Ղարաբաղն §արժանի են մեր լիակատար աջակցությանը՝ նրանց ինքնապաշտպանության հարցում¦ և հիշեցրել են նախագահ Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն §Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա»:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին և ապրելու անկախ՝ չենթարկվելով Ադրբեջանի բռնապետությանը¦, – նշված է Համագումարի նամակում:
Այսօր ավելի վաղ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին, և Ամերիկայի հայկական համագումարը հույս ունի, որ զինադադարը տևական կլինի:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
###
NR#: 2016-016
Խմբագրի կողմից ` ստորև ներկայացված է պետքարտուղար Քերրիին հղված Ամերիկայի հայկական համագումարի նամակի տեքստը:
Ապրիլի 5, 2016 թ.
2201 C Street, NW, Washington, DC 20520
ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պետքարտուղար
Հարգարժան Ջոն Քերրին
Հարգելի պետքարտուղար Քերրի,
Գրում ենք Ամերիկայի հայկական համագումարի անունից՝ Միացյալ Նահանգներից պահանջելով առավել արդյունավետ գործողություններ՝ ապրիլի 2-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած և թուրք զինծառայողների, անձնակազմի և թուրքական սպառազինության օժանդակությամբ ռազմական հարձակման կապակցությամբ: Հարձակումը սկսվեց 12-ամյա տղայի սպանությամբ և շարունակվեց տարեց հայ զույգի սահմռկեցուցիչ խեղմամբ:
Հուսով ենք, որ այսօր հայտարարված ռազմական գործողությունների դադարեցումը տևական կլինի: Հատկապես երախտապարտ ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ արված հայտարարության համար առ այն, որ §պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, կհավելեն իրենց ջանքերը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը … Սերգեյ Լավրովը և Ջոն Քերրին դատապարտել են Ղարաբաղի շուրջ հակամարտությունը հրահրելու որոշ §արտաքին խաղացողների¦ փորձերը: Մենք նաև լիովին սատարում ենք ԵԱՀԿ երկրների դեսպաններին ուղղված նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արձագանքները:
Ժամանակն է ամրապնդելու ԵԱՀԿ գործընթացը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա իր տեղին՝ որպես Մինսկի գործընթացում բանակցող կողմ և վերջինիս պաշտոնյաներին թույլատրվի ազատ ճանապարհորդել Վաշինգտոն և այլ երկրներ:
Ավելի ու ավելի մեծ չափերով ու անպատիժ՝ Ադրբեջանն արհամարհել է 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը և թիրախավորել քաղաքացիական անձանց՝ խախտելով միջազգային իրավունքները: Դուք, դեսպան Ուորլիքը և այս զինված հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավված այլ անձիք լիովին տեղյակ եք, որ նախագահ Ալիևը միտումնավոր է սրել անմեղ քաղաքացիների դեմ բռնությունները՝ հայկական կողմին զիջումներ հարկադրելու նպատակով: Համաձայն «RFE / RL»-ի հաղորդումների, ի թիվս այլոց, Ադրբեջանը խոստովանել է, որ ինքն է նախաձեռնել հարձակումը, որը տեղի ունեցավ նախագահ Ալիևի՝ Վաշինգտոնում ձեզ հետ հանդիպելուց ժամեր անց: Նման վարքագիծը պետք է պարզ դարձնի, որ չի կարելի վստահել Ադրբեջանին, որ նա կհարգի իր պարտավորությունները, և պետք է պատասխանատվության ենթարկվի իր կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար:
Կոնգրեսին ուղղված Համագումարի վկայությունում և վարչակազմի պաշտոնյաների հետ մեր հանդիպումների ընթացքում բազմիցս և հետևողականորեն մատնանշել ենք Ադրբեջանի ռազմականացումը, պատերազմական հռետորաբանությունը և վեջինիս կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի զգալի աճը (տես կից քարտեզը), և կոչ արել Միացյալ Նահանգներին դադարել կեղծ համարժեքություն կիրառել Ադրբեջանի գործողությունների և հայերի ինքնապաշտպանության միջև: Ներկա իրավիճակը պահանջում է շատ ավելին, քան դատապարտում. անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից հզոր և անհապաղ արձագանք` այսօրինակ մոդելը դադարեցնելու համար: Նախագահներ Ալիևը և Էրդողանը մեծագույն պատասխանատվություն են կրում արյունահեղության և արդարացի խաղաղության չհասնելու համար: Նրանք հետևողականորեն բռնություն են կիրառել՝ իրենց հասարակությունների և միջազգային հանրության ուշադրությունն իրենց սեփական ամբողջատիրական և քրեական գործելակերպից շեղելու նպատակով: Հայաստանը և Ղարաբաղն արժանի են մեր լիակատար աջակցությանը՝ նրանց ինքնապաշտպանության հարցում:
Արդեն երկու տարուց ավելի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կոչ են անում միջազգային դիտորդներ տեղակայել շփման գծի երկայնքով և պահպանել հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանն ասում է, որ դա չի անի՝ փոխարենն ընդարձակելով իր հռետորաբանությունը և դրան համապատասխան շփման գծում մարտեր և հրետանային ռմբակոծություններ իրականացնում: «Wall Street Journal» պարբերականի երեկվա համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տրվել է §հրաման բոլոր զորքերին, այդ թվում հրթիռա-հրետանային զորքերին, պատրաստ լինել ջախջախիչ հարվածներ հասցնելու» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին: «Washington Post»-ի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զինվորները մահմեդական նահատակներ՝ «շահիդներ են դարձել»: Մենք խորապես մտահոգված ենք կապսա կրոնական հակամարտություն դարձնելու Ադրբեջանի փորձերի առնչությամբ, ինչպես նաև՝ «Իսլամական պետության¦ հետ Ադրբեջանի կապերի մասին հաղորդումների:
ԱՄՆ-ն սկզբունքային դիրքորոշում ընդունեց ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի` ընդունելով 907 բանաձևը, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի կողմից ոչ մի ֆինանսավորում չի կարող «տրամադրվել Ադրբեջանի կառավարությանն այնքան ժամանակ, մինչև նախագահը չվճռի և չհաղորդի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում ՝վերացնելու բոլոր շրջափակումներն ու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ hարձակողական ուժի այլ կիրառումները»: Հաշվի առնելով Ադրբեջանի բացահայտ բռնությունները և տեղյակ լինելով որպես ԱՄՆ սենատոր Ձեր ծառայության ընթացքում 907 բանաձևի վերաբերյալ Ձեր առաջնորդության մասին՝ կոչ ենք անում լիովին կիրարկել 907 բանաձևը: ԱՄՆ-ի կողմից որևէ օժանդակություն չի կարող տրամադրվել Ադրբեջանին, եթե և մինչև վերջինս չդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և չհամաձայնի խնդրի խաղաղ և արդարացի ճանապարհով կարգավորման հետ: Նվազագույնը սա չկատարելու դեպքում հետագա սրման և լայնածավալ պատերազմի վտանգ է առաջանում:
Նաև հիշեցնում ենք նախագահ Օբամայի խոստումը՝ պայքարել հանուն §Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և երկարատև կարգավորման, որն ընդունելի է բոլոր կողմերի համար և հիմնված է Ամերիկայի՝ ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին հիմնարար հավատարմության վրա¦: Համամիտ ենք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին և ապրելու անկախ՝ չենթարկվելով Ադրբեջանի բռնապետությանը:
Շնորհակալություն ենք հայտնում այս հույժ կարևոր հարցում Ձեր ուշադրության համար և խնդրում ենք հանդիպել՝ հետագա որոշակի քայլեր քննարկելու նպատակով:
Հարգանքով,
Էնթոնի Բարսամյան
Համանախագահ
Վան Գրիգորյան
Համանախագահ