Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որ պետք է օգնենք՝ դա փաստ է». Հովիկ Աբրահամյանը՝ զոհված զինծառայողների ընտանիքի վարկերը մարելու մասին

Ապրիլ 06,2016 19:30

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց. «Երբ կա Թուրքիայի կողմից դիվանագիտական աջակցությունը, մենք պետք է հակառակորդի կողմից սպասենք ցանկացած դրսեւորման: Արդյոք մենք նոր մոտեցումներ չունե?նք՝ տեղում արտադրվող զինտեխնիկայով մեր բանակն ապահովելու համար»:

Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ մենք աշխատանքներ ենք կատարում, բյուջետային միջոցներ ունենք, որոնք նախատեսված են հայրենի արտադրության տեխնոլոգիաներ ստեղծելու, ներդնելու համար:

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին պատասխանելիս ընդգծեց, որ հակառակորդը ո՛չ ռազմավարական, ո՛չ մարտավարական առումով հաջողություն չի ունեցել:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ հարցրեց. «Այսօր այն տղաները, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին մեզ, նրանք հիմնականում այնպիսի ընտանիքներից են, որոնց սոցիալական վիճակը մեղմ ասած բարվոք չէ: Կարծում եմ, այսօր չկա ընտանիք, որը վարկային բեռի տակ կքած չէ: Մեր կառավարությունը ունի խնդիր: Գուցե որոշում կայացնի, որ վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքների վարկերը պետությունը կամ բանկերը վերցնեն իրենց վրա: Այդ տղաներն իրենց գործը կատարել են փառահեղ, մենք, որպես պետություն, պետք է կոնկրետ լուծում գտնենք»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ վարկերը պետք է քննարկվեն, վերլուծեն, հասկանան՝ ինչի մասին է խոսքը. «Որ պետք է օգնենք՝ դա փաստ է: Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930