Ապրիլի 6-ին Նոյեմբերյան քաղաքում, երկրապահ կամավորականների Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի գրասենյակում կայացավ ազատամարտիկների հավաք, որին մասնակցում էին ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, նրա տեղակալ Հարություն Ղազինյանը, ԵԿՄ Նոյեմբերյանի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռաֆիկ Ասլանյանը (Մուրոն), տասնյակ ազատամարտիկներ:
Ռուդիկ Դավթյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կայացել են երկրապահ կամավորների, մարտունակ տղամարդկանց հավաքներ: Սահմանամերձ գյուղերի մեծ մասում կամավորներին զենք է բաժանվել,մի քանի համայնքներում դա ընթացքի մեջ է: Երկրապահները, ազատամարտիկները գործելու են բանակի հրամանատարների հրամանով: Ռաֆիկ Ասլանյանը նշեց, որ կամավորների խմբերը եւ ազգային բանակի զինծառայողները համատեղ են ուժեղացված պաշտպանելու սահմանը, զուգակցելով մարտական փորձն ու երիտասարդությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ