Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանն առաջարկում է ԵԽ-ին ապացույցներ ներկայացնել եւ Ադրբեջանին կանչել պատասխանատվության (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 18:20

Արդյոք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը՝ Տիգրան Սարգսյանը, հարցադրում ներկայացրե՞լ է Ղազախստանի վարչապետին, թե ինչու են իրենք որոշակի նախապատվություն տալիս ՆԱՏՕ-ին անդամակցող Թուրքիայի բարեկամ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերին: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսպիսի հարց ուղղեց կառավարությանը:

Նա նաեւ հարցրեց՝ Ղազախստանի դեսպանը հրավիրվե՞լ է ՀՀ արտգործնախարարություն:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ արտաքին եւ ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լիազորությունների մեջ, ուստի չէր կրող այդ հարցը բարձրացվել: Դա դուրս է ԵՏՄ-ի շրջանակներից:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ  ասաց, որ 4-օրյա այս պատերազմին մենք պետք է ունենանք իրավական, քաղաքական եւ ռազմական պատասխան. «Ռազմական պատասխանը կտրամադրենք, բայց քաղաքականը եւ իրավականը, կարծում եմ, ուշացնում ենք: Պետք է այս պահին բոլոր ապացույցները հանցագործությունների դրվեն շրջանառության մեջ: Ես առաջարկել եմ, որ ստեղծվի խումբ, որը կզբաղվի այդ գործառույթներով: Մենք ուշացնում ենք»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց, որ եթե Զարուհի Փոստանջյանը ցանկություն ունի, կարող է մասնակցել այդ աշխատանքներին: Հիմա ուսումնասիրություններ են կատարվում, թե ինչ է հնարավոր անել միջազգային իրավունքի տեսանկյունից: Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի խախտումներն են ուսումնասիրվում, Հռոմի կոնվենցիայի, որը ՀՀ-ն ստորագրել է, բայց չի վավերացրել:

Զարուհի Փոստանջյանն էլ առաջարկեց ԵԽ-ում Ադրբեջանին կանչել պատասխանատվության, որովհետեւ արդեն առկա է ագրեսիայի փաստը. «Չպետք է սպասենք: Մենք այս 25 տարիների ընթացքում սպասել ենք, չենք հարուցել որեւէ գործ Ադրբեջանի դեմ: Սրանք գործիքներ են, որոնք պետք է կիրառության մեջ դնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930