Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հարցրեց՝ կառավարությունը ի՞նչ ծրագրեր է մշակում՝ զոհվածների եւ հաշմանդամ դարձածներին, վիրավորներին աջակցելու հարցում, հասարակությանը հետաքրքիր է՝ ինչո՞վ կարող ենք օգնել այդ ընտանիքներին:
Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Զոհվածների եւ վիրավորված զինծառայողների հարցն ամբողջությամբ մեր ուշադրության կենտրոնում է: Մարտական գործողությունների ժամանակ գոյություն ունեն անվերադարձ եւ վերադարձվող կորուստներ: Վերադարձվողն այն է, որ վիրավորված զինծառայողը բուժվում է ու վերադառնում: Այս օրերին հոսպիտալներում բոլոր պաշտոնատար անձինք եղել են, տեսել են, որ վիրավորներից շատերը տրամադրված են եւ ոգեւորություն ունեն, որ պիտի վերադառնան եւ նույնիսկ անդամահատված ոտքերով աջակից լինեն իրենց մարտական ընկերներին: Մենք աշխատում ենք նրանց արագ ոտքի կանգնեցնենք, եթե ՀՀ-ում է ստացվում՝ ՀՀ-ում կազմակերպել, ում մոտ չի ստացվում՝ այդ ամենը մենք կիրականացնենք արտերկրում:
Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ զոհվածների ընտանիքները: Գոյություն ունեցող կարգի եւ օրենսդրական փաթեթի շրջանակներում տրամադրում ենք համապատասխան օգնություն եւ հուղարկավորությունների, եւ գերեզմանավայրերի, գերեզմանաքարերի բարեկարգման համար: Բացի այդ ամենից, ե՛ւ ՊՆ-ն, ե՛ւ ԼՂՀ ՊԲ-ն, կառավարությունը առանձին աջակցություններ են ցուցաբերում: Այդ աջակցությունների շրջանակը տարածվում է նաեւ որոշ բարերարների, անհատների շուրջ»:
Նախարարն ասաց, որ անցյալ տարվանից որոշում է ընդունվել եւ տրվող օգնությունները կրկնապատկվել են: Նա վստահեցրեց, որ զոհված զինծառայողների ընտանիքները ոչ միայն կառավարության, այլեւ բոլորի ուշադրության կենտրոնում են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մեդիաներից մեկը վիդեոնամակ էր տեղադրել, ուր խոսում են մեր քաջարի զինծառայողները: Ինչ հպարտ պիտի լինենք մենք՝ հայ աղջիկներս, երբ մեր կողքին կան նման քաջ տղերք: Ստորև վիդեոյի լինքը՝
https://www.a1plus.am/1446312.html