Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, նշել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական կայքը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանական այցով Գերմանիայում է։ Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի միջև կայացած հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս են տվել լրագրողներին։
Գերմանիայի կանցլերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու նշել, որ Գերմանիան պատրաստ է աջակցել կողմերին՝ հակամարտության կարգավորման շրջանակներում. «Չնայած տեղի ունեցածին, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի հետագայում չթափվի ավելի շատ արյուն և ավելի շատ զոհեր չլինեն։ Այս համատեքստում չափազանց կարևոր է ջանքեր գործադրել՝ ընդունելի և տևական հրադադար հաստատելու համար»։
Կարդացեք նաև