Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի աննախադեպ ագրեսիան Արցախում

Ապրիլ 06,2016 17:23

Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունները երեկ ‘ ապրիլի 5-ին, Նիդերլանդների խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի մասին պահանջագիր են հանձնել խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի նախագահ՝ տիկին Էյսինկին։ Այս մասին Նիդերլանդական օրագրին է փոխանցել Նիդերլանդների Համագործակցող Կազմակերպությունների կազմկոմիտեն:

Հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանը մասնակցել են նաև խորհրդարանի պատգամավորներ՝ Օմտզիխտը՝ Քրիստոնեա-Ժողովրդական Միավորում կուսակցությունից, Վան Ռոնը՝ Հանուն Ազատության կուսակցությունից, Շյորդսման՝ Ժողովրդավարներ-66 կուսակցությունից, Սերվաեսը՝ Աշխատավորական կուսակցությունից և Հարի Վան Բոմելը՝ Ընկերվար կուսակցությունից, ով բոլորովին վերջերս է գտնվել է Լեռնային Ղարաբաղում։

Հայկական պատվիրակության կազմում էին Նիդերլանդների Հայկական Կազմակերպության անվան տակ հանդես եկող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ներկայացվող պահանջագրի մեջ խստորեն դատապարտվում է Ադրբեջանի կողմից բռնության կիրառումը և արտահայտվում է ծանր մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական բռնություններին համընթաց տեղի են ունենում անմարդկային խոշտանգումներ նաև մանուկների և տարեցների նկատմամբ։ Այս առնչությամբ ցուցադրվեց մի լուսանկար՝ Տավուշ գյուղում տարեց մարդկանց հանդեպ կատարված զարհուրելի արարքներից։

134585_600

Պատվիրակությունը խորհրդարանի անդամներին խնդրեց, որպեսզի նրանք բռնության կիրառումը ծանր բնորոշումներով դատապարտեն, ինչպես նաև արտգործնախարարին հանձնարարեն նույնը անելու։ Օգտվելով հանգամանքից, որ Նիդերլանդները նախագահում են Եվրամիությունում, ցանկալի է, որ արտգործնախարարը հանդես գա Եվրամիության Արտգործնախարարների Խորհրդում՝ պահանջով, որ նրանք նույնպես պատշաճ գնահատական տան այս երևույթին։ Միաժամանակ Նիդերլանդների կառավարությանը խնդրվում է աշխուժորեն աշխատել հակամարտության լուծման ուղղությամբ, այնպես ինչպես դա անում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի նախաձեռնությունները, սակայն մինչև օրս Ադրբեջանի կողմից անընդհատ մերժվում են։

Պահանջագրի հանձնման ժամանակ պատվիրակությունը ներկաների ուշադրությանն է հրավիրել մի շարք կարևոր կետեր, որոնք հաճախ մոռացվում են։ Օրինակ այն, որ ի՞նչ տարածքների գրավման մասին կարող է խոսք լինել, երբ հայ ժողովուրդն այնտեղ արդեն հազարամյակներ է, որ ապրում է։ Մյուսը հակամարտության սկզբնաղբյուրի մասին, որ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հռչակել է միանգամայն օրինական ճանապարհով՝ Խորհրդային Միության, այն ժամանակ դեռ ուժի մեջ գտնվող սահմանադրության հիմման վրա, իրեն օրենքով և առանց բռնության անջատելով Ադրբեջանից այն պահին, երբ վերջինս իր հերթին Խորհրդային Միությունից անկախացավ։ Եվ սակայն Ադրբեջանն այս օրինական քայլին հակադարձեց բռնության աննախընթաց կիրառությամբ։ Մեկ այլ ուշադրության արժանի կետ է այն, որ Ադրբեջանը բռնապետություն է, որն արմատական վարձկաններ է զինվորագրում։

Նիդերլանդների Համագործակցող Հայկական Կազմակերպությունները կառավարությունից պահանջում են աշխուժորեն և ուշադիր հանդես գալ՝ ընդդեմ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու Թուրք-ազերիական քաղաքականության դեմ, որը լայն կիրառություն ունի նաև Նիդերլանդներում։

Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո շարունակվել է երկկողմանի զրույցը Լեռնային Ղարաբաղի վտանգավոր վիճակի վերաբերյալ : Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հիմնախնդրի պատճառների և լուծման հնարավորությունների վերաբերյալ։

Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները միևնույն ժամանակ ուրբաթ’ ապրիլի 8-ի երեկոյան, Ամստերդամի Դամ հրապարակում, ժամը 18-ին հանրահավաք-ցույցի են հրավիրում բոլորին:

 

Նիդերլանդական Օրագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930