Չնայած երեկվանից հայտարարվել էր հրադադար, բայց այսօր հրապարակվեց, որ Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել: Aravot.am-ը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե որն պատճառը, որ հրադադարից հետո ունենք զոհեր, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մանրամասները դեռ ճշտվում են` հրադադարից հետո որոշ տեղերում կրակոցներ կան»: Ավելի ուշ նա տեղեկացրեց, թե ովքեր են զոհվել:
Սուրեն Արթուրի Արամյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ
Գրիգոր Հերմոնի Ավետիսյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ:
Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր Ֆեյսբուքյան էջում ադրբեջանական լրատվականներից մեջբերում անելով՝ նշել էր 40 ամյա ադրբեջանցի գնդապետ Վուգար Յուսիֆովի մահվան մասին, ինչը պարոն Հովհաննիսյանը հետագայի համար կարեւոր փաստ է համարում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` թե ինչով է կարեւոր, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Գնդապետները, ընդհանուր առմամբ, շատ չեն լինում, այս պահին ֆիքսենք, որ բարձրաստիճան պաշտոնյա է մահացել, իսկ հետագայում էլ կհասկանանք`ո՞վ էր. առնվազն գնդի հրամանատար պետք է լինի»
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ