Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Մենք ինչո՞ւ չունենք զանգվածային ոչնչացման զենք»

Ապրիլ 06,2016 16:47

«Ադրբեջանը միջազգային իրավունքի քրեական կոպիտ  խախտում կատարեց: Մենք պատրա՞ստ ենք այս հարցը բարձրացնել միջազգային կառույցներում: Ադրբեջանը չի թաքցնում, որ զենքի ուժով պետք է հետ բերի այն հողերը, որտեղ ապրում է մի ժողովուրդ, որը չի հանդուրժի Ադրբեջանի կրնկի տակ գտնվելը»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում այսպիսի հարցադրում արեց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով` Եվրոպային պետք է բացատրել Ադրբեջանի գործելաոճի վտանգները. «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն էլ գետինը  չի մտնում, ասում է` զենքի ուժով պետք է լուծենք… Այստեղ խախտվեցին  դիվանագիտական բոլոր կանոնները: Ադրբեջանն այն հակառակորդն է, որը չի հասկանում եւ չի ուզում հասկանալ դիվանագիտական լեզուն: Ալիեւը հիմար չէ, հենց այնպես չէր վերցնի եւ այդ քայլին գնա»:

Դեսպանի կանխատեսմամբ. «Հարցերն այնպես չեն լուծվելու, ինչպես Անկարան կամ Ադրբեջանն են ուզում: Մենք ինչո՞ւ չունենք զանգվածային ոչնչացման զենք: Մենք դրա կարիքն ունենք: Պետք է ունենանք նաեւ արտասահմանյան լեգեոններ, օրինակ` Ֆրանսիայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930