Ապրիլի 5-ի երեկոյան Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը հանդիպում ունեցավ հայկական ավանդական երեք կուսակցությունների՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ղեկավար կազմի հետ:
Հանդիպման ընթացքում գլխավոր հյուպատոսը ներկայացրեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերջին զարգացումները՝ շեշտելով, որ ապրիլի 5-ի ժամը 12:00-ից սկսված կրակի դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվում է, և որ Արցախի Պաշտպանության բանակը ամբողջովին վերահսկում է իրադրությունը:
Երեք կուսակցությունները, իրենց հերթին, հանդես եկան միասնական հայտարարությամբ, որում խստորեն դատապարտեցին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և իրենց անվերապահ զորակցությունը հայտնեցին Արցախի իշխանություններին, Պաշտպանության բանակին և ժողովրդին:
Վերջիններս հալեպահայության անունից պատրաստակամություն հայտնեցին ցանկացած, այդ թվում՝ բարոյական, նյութական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին:
Կարդացեք նաև
Գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց պատերազմական ծանր իրավիճակում հայտնված հալեպահայության նմանօրինակ հայրենանվեր կեցվածքը:
ՀՀ ԱԳՆ