Այսօր հուղարկավորվեց ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից զոհված կրտսեր սերժանտ Ռուբեն Իսկանդարյանը:
Այսօր հուղարկավորված Ռուբեն Իսկանդարյանը 23 տարեկան էր, ավարտել էր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
Նրան հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Նա զոհվեց ղարաբաղաադրբեջանական սահմանի շփման գծում հակառակորդի կողմից:
Կարդացեք նաև
Հուղարկավորության արարողությանը ներկա էին հարազատներ, դասընկերներ, բուհի դասախոսական կազմը:
Իսկ պետական պաշտոնյաներից ներկա էր միայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը:
Զոհված զինվորի պապիկը չկարողացավ հուզմունքը զսպել, որ թոռնիկի մասին իր լավ հիշողություններով կիսվի:
Իսկ Ռուբենի դպրոցի՝ Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը չէր հավատում, որ իրենց դպրոցի գերազանցիկ շրջանավարտն այլեւս չկա. «Նա մեզ հետ է, հրաշք անձնավորություն, մենք չենք հավատում, այն, ինչ կատարվել է»:
Սլավոնական համալսարանի ներկայացուցիչ Էդվարդ Սանդոյանն էլ խոսքեր չէր գտնում. «Ինչ ասեմ, ափսոս են մեր երիտասարդները: Ոչ մի պատճառ չկա, որ նման զոհեր ունենանք, պետք է շատ կազմակերպված լինենք, որ նման բան չկրկնվի: Նա լավ ուսանող էր, բոլորը նրան սիրում էին, լավ համբավ ուներ, ափսոս, որ այդպես եղավ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ