Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:
Այս առնչությամբ մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ քրգործից՝ ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Թույլ են տվել հանցավոր արարքներ եւ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն մեղավոր անձինք: Հայաստանի, նաեւ ԼՂՀ իրավապահ մարմիները ձեռնարկել են համարժեք միջոցներ, քրեական գործ են հարուցել, կատարվում է նախաքննություն, արդյունքները կտեսնենք»:
Մեր հարցին՝ երեկ ԱԺ-ում հնչեցին կոչեր Ալիեւի եւ նրա նմանների ականջները կտրելու, Դուք այդ կոչերին ինչպե՞ս եք վերաբերվում՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Մենք չպետք է մեզ թույլ տանք այնպիսի հայտարարություններ եւ կոչեր անենք, որոնք չեն համապատասխանում մեր ազգային նկարագրին: Պետք չէ համեմատվել վայրագ, բարբարոս ադրբեջանցիների հետ: Նման հայտարարությունները ինձ համար ուղղակի անընդունելի են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ