ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, թե «Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը»:
Սակայն ավելի ուշ պարզվեց, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում երկու հայ զինծառայող է զոհվել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այդ լուրը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել, մանրամասները կհաղորդենք հետո»:
Ավելի ուշ նա հաղորդել է նաեւ զոհերի անունները:
Կարդացեք նաև
Սուրեն Արթուրի Արամյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ
Գրիգոր Հերմոնի Ավետիսյան, 1997թ. ծնված: Արտաշատի ԶԿ