Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դպրոցականի մտահոգությունը. «Կօրինականացնեի ապօրինի բիզնեսները»

Ապրիլ 06,2016 15:39

Ինչ կփոխեին Հայաստանում, եթե նման հնարավորություն ունենային: Այս թեմայով «Օրրան» բարեգործական կազմակերպության լրագրողական խմբակի երեխաները փոքրիկ հոդվածներ են պատրաստել:

Օրինակ, երեխաներից մեկը ցանկացել է. «Պատերազմ չլինի, ու ոչ մի մայր չզգա կորստի ցավը»:

Մեկ այլ «Օրրան»-ցու հուզում է շրջակա միջավայրը. «Շրջակա միջավայրի բարեկարգումը կարելի է սկսել կանաչապատումից ու ծառապատումից, այդպես եւ գեղեցիկ կլինի, եւ օդը կմաքրվի, նաեւ պետք է քչացնել օդը աղտոտող գործարաններն ու մեքենաները: Ցավոք, Հայաստանում բնակչությունից շատ են ավտոմեքենաները»:

Իսկ Մարինե Գալստյանի հոդվածը ավելի շատ բաց նամակ է երկրի ղեկավարությանը: «Եթե երկրի վիճակը կախված լիներ ինձանից, աշխատատեղեր կբացեի, որպեսզի գործազուրկ մարդիկ կարողանային աշխատել, կստեղծեի այնպիսի համակարգ, որ բոլոր այն մարդիկ, որ տարիներ են ծախսել սովորելու վրա, կարողանային իրենց մասնագիտությամբ աշխատել: Կվերացնեի ավելորդ հարկերը, կստիպեի օրինականացնել ապօրինի բիզնեսները »,-գրել է աղջնակը:

Մանրամասները՝ ապրիլի 7-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը «Օրրանի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930