Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«15 տարեկան են, պուճուր են, ուղարկե՞մ». Ս. Ալեքսանյանը՝ որդուն բանակ ուղարկելու մասին

Ապրիլ 06,2016 15:23

Նախօրեին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այցելել է զինվորական հոսպիտալ. «Գնացի, վիրավորներին տեսա: Էդ ասելու բան չի, ինչ պետք ա ընդեղ, ես արել եմ»: Սամվել Ալեքսանյանը վիրավոր զինվորների ծնողներին մխիթարել է, նրանց աջակցություն տրամադրել:

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ Դուք ընդհանրապես ի՞նչ եք մտածում այս պատերազմի մասին: Նա պատասխանեց. «Ես մտածում եմ, որ պատերազմ չլինի»:

Aravot.am-ի հարցին՝ երեկ ԱԺ-ից պատգամավորները կոչեր հղեցին, որ Ալիեւի ականջները պետք է կտրել, նրան կանգնեցնել միջազգային դատարանի առաջ, Դուք միանո՞ւմ եք այդ կոչերին՝ նա պատասխանեց. «Մեր պատգամավորները ինչ ասում են՝ ես միանում եմ»:

Թե ինչպե՞ս կվարվեր անձամբ Սամվել Ալեքսանյանը, եթե Ալիեւը ընկներ նրա ձեռքը՝ նա պատասխանեց. «Թողեք էդ հետո»:

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ պատկերացումներ ունեք հարցին՝ նա պատասխանեց. «Մեր նախագահը գիտի, նախագահի որոշումներին ես վստահում եմ»:

Հարցին՝ Դուք ձեր որդիներին կուղարկե՞ք բանակ՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Խի՞ չեմ ուղարկի: 15 տարեկան են, պուճուր են, ուղարկե՞մ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930