Այսօր Սիսիանի պանթեոնում ամփոփվեցին ազատամարտիկների աճյունները՝ Մայիս Միրզոյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Արմեն Բեգլարյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի եւ Եղիշե Նիկալյանի:
Նրանց հետ զոհված ջոկատի տղաներից՝ Դավիթ Սարգսյանի հուղարկավորությունը վաղն է. նրա աճյունը կամփոփվի Շաղատի ազատամարտիկների պանթեոնում:
Նրանք զոհվել էին Մարտակերտի ճանապարհին: Հակառակորդը անօդաչու սարքով ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը:
Լուսանկարը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ