Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԱՏՄ վարչապետները չեն գալիս Հայաստան

Ապրիլ 06,2016 14:51

ԵԱՏՄ վարչապետների նիստը կարող է տեղափոխվել Մոսկվա: Դա պայմանավորված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ներկայիս իրավիճակով: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, այն պետք է կայանար ամսի 7-ին, Երեւանում: Մասնակցելու էր նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Քննարկվելու էր նաեւ Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարցը:

Լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ են տեղափոխում նիստը, չէ՞ որ դրանով ապացուցում են, որ ԵՏՄ անդամները ՀՀ-ի կողքին չեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, դա կարող է վերջնական որոշում չլինել, այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հանրապետության վարչապետը կպարզաբանի»:

Հարցին ի պատասխան՝ վիրավորական չի՞, որ չեն գալիս, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ դա վերջնական որոշում չէ:

Մեկ այլ հարցի`արդյոք Երևանը վտանգավոր է ու դա պատճառաբանվում է սահմանի ռազմական գործողություններով, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, ոչ: Դուք արդեն այլ տեսանկյունից եք նայում, կարող է ավելի նպատակահարմար է, չբողոքելու համար ընդհանրապես չարվի, կամ տեղափոխվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930