Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը զորակցական նամակ է հղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին

Ապրիլ 06,2016 13:54

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը նախօրեին զորակցական նամակ է հղել Հայաստան-Չեխիա բարեկամության խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Չեխ խորհրդարանականը խոր ցավով է նշել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության աննախադեպ լարվածության մասին` հավելելով, որ այս ամենը տեղի է ունենում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին: Նշվել է, որ հայ ազգի ներկայացուցիչները կրկին ստիպված են դիմակայել գոյություն ունեցող սպառնալիքներին եւ պայքարել իրենց կյանքի համար: Նա հավելել է, որ այս ամենը կատարվում է հայերի համար շատ արժեքավոր մի վայրում:

«Շփման գծում զինադադարի խախտումը չի նշանակում միայն Արցախի ժողովրդի վտանգված լինելը. այն նաեւ հարձակում է ԵԱՀԿ հեղինակության, ինչպես նաեւ Մինսկի խմբի ներկայացուցիչների դեմ: Իմ կարծիքով` միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից հրատապ պարզաբանումներ պահանջի եւ երկու կողմերին էլ ստիպի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Հակամարտության կարգավորման միակ ընդունելի ճանապարհը դիվանագիտության եւ ոչ բռնի միջոցների կիրառումն է», -ասել է չեխ պատգամավորը:

Ռոբին Բյոհնիշն իր զորակցությունն է հայտնել վերջին մարտերի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին` նրանց մաղթելով արիություն եւ ուժ:

«Ես կարծում եմ, որ այս դաժան փորձությունն ավելի կզորացնի հայ ժողովրդին»,-իր նամակում նշել է Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930