Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն կվերադառնա՞ բանակցային սեղանի շուրջ (Տեսանյութ)

Ապրիլ 06,2016 14:05

«Մեր պնդումը դա է: Եթե բանակցություններ են լինում, դրանք պետք է տանի Ղարաբաղը, ոչ թե կողմ լինի»,- լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին`այս իրադարձությունների արդյունքը հնարավո՞ր է լինի այն, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, երեկ, ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարեց իր հովանու ներքո բանակցային նոր փուլի մասին: Իսկ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս մղվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:

Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց նաեւ, որ հանրապետության նախագահն էլ օրերս իր խոսքում ասաց` թշնամին սիրում է, թե ոչ, ուզում է, թե`ոչ, պիտի նստի եւ խոսի ղարաբաղցիների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխհամագործակցության պայմանագրի ճակատագրից: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ փաստաթղթի մշակման փուլն արդեն ավարտին է. «Կնայենք իրավիճակների զարգացմանը»: Ճշտող հարցին`հնարավո՞ր է այն ընդհանրապես քննարկման չդրվի: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930