Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ստեղծել է Արցախի օգնության և աջակցման շտաբ, եւ դրաման օգնություն փոխանցել ԼՂՀ

Ապրիլ 06,2016 13:23

Ս.թ. ապրիլի 5-ին ՀԱՊՀ Գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռեկտորատի ընդլայնված նիստ, որին ռեկտորատի անդամներից բացի, հրավիրված էին ամբիոնի վարիչներ, սեկտորի ղեկավարներ, կենտրոնի տնօրեններ և աշխատակիցներ: Ռեկտոր, պրոֆեսոր Մարուխյանի առաջարկով նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Արցախի սահմանին Ադրբեջանի կատարած ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակը:

Ռեկտոր Ո. Մարուխյանը խոսքը տրամադրեց Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Նելլի Բաղդասարյանին և ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանին, ովքեր հնչեցրին Արցախի սահմանին Ադրբեջանի ստեղծած պատերազմական վիճակը դատապարտող՝ Համալսարանի աշխատակիցների և ուսանողների կոչերը:
«Այսօր վտանգված է մեր հայրենիքը, և բոլորիս պարտքն է՝զինվորագրվել նրան: Ապավինենք մեր ուժին, տեր կանգնենք մեր պապերի երազանքներին», – նշեց Ն.Բաղդասարյանը:

ՈւԽ նախագահ Գ.Վարդանյանը ներկայացնելով ՈւԽ-ի ապրիլի 5-ի արտահերթ նիստում ընդունված հայտարարությունը, մասնավորապես նշեց. «ՀԱՊՀ ՈՒԽ-ն դիմում է միջազգային, ԱՊՀ և ԵԱՀԿ անդամ պետությունների ուսանողական երիտասարդական կառույցներին՝ իրենց երկրների ղեկավարության ուշադրությունը հրավիրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող իրադարձություններին»:
ՈՒԽ նախագահ Գոռ Վարդանյանը ելույթից հետո տեղեկացրեց, որ րոպեներ առաջ ՈՒԽ արտահերթ նիստում ստեղծվել է Արցախի օգնության և աջակցման ուսանողական շտաբ, որը և կհամակարգի ուսանողների հետ տարվող աշխատանքները, և կպատրաստի ՈւԽ-ի կողմից դատապարտող կոչը օտար լեզուներով` ուղարկելու միջազգային այն կառույցներին, ում հետ համագործակցում է Պոլիտեխնիկը:

Նիստին քննարկման էր դրված Արցախի Պաշտպանության բանակին աջակցելու օգնություն կազմակերպելու հարցը:

Լսելով ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի աջակցության կոչը՝ կապված արցախյան իրադարձությունների հետ, ռեկտորատը որոշեց.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության տրամադրած՝ «Արցախբանկի» 22300612211100 հաշվեհամարին փոխանցել 8 000 000 ՀՀ դրամ. համապատասխանաբար (ԼՂՀ կառավարությունը վարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, և օգնությունները փոխանցվում են ԼՂՀ ֆինանսների նախարարության «Արցախբանկում» բացած հաշվեհամարին)`
• Երևանի կրթահամալիրից 5 000 000 ՀՀ դրամ,
• Վանաձորի, Գյումրու, Կապանի մասնաճյուղերից՝ 1 000 000-ական ՀՀ դրամ:
Արցախին աջակցելու և օգնելու համար ՀԱՊՀ Կոնվերսբանկի 19300045349102000 հաշվեհամարը վերանվանվեց «Արցախ» անունով, որին այսօրվանից կարող են դրամական փոխանցումներ կատարել ոչ միայն ՀԱՊՀ երևանյան կրթահամալիրի այլև մասնաճյուղերի աշխատակիցները։

Համալսարանի Կոնվերսբանկի 1930004534910200 հաշվեհամարը վերանվանել «Արցախ» և հավաքագրել համլսարանի, այդ թվում մասնաճյուղերի աշխատակիցների տրամադրած օգնությունները, պարբերաբար դրանք փոխանցելով ԼՂՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարին:

2. Ստեղծել Արցախի օգնության և աջակցման շտաբ, որում կընդգրկվեն Պոլիտեխնիկի 14 աշխատակիցներ: Շտաբը պետք է համակարգի և կոորդինացնի աջակցության և օգնության հետ կապված հարցերը և կազմակերպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ազատամարտիկ-աշխատակիցների, պարտադիր զինվորական ծառայություն անցած աշխատակիցների կամավոր զինվորագրումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930