Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Aravot.am-ի հարցին՝ լուրեր տարածվեցին, որ Դուք մեքենաներով օգնություն եք ուղարկել ԼՂՀ պաշտպանության բանակին, դրա անհրաժեշտությունը կա՞ր, ուզե՞լ էին, թե՞ Դուք ձեր ցանկությամբ էիք դա արել՝ պատասխանեց. «Ես իմ ցանկությամբ ամեն ինչ արել եմ: Ինչ գրել են ցուցակում, տղերքի համար ամեն ինչ արել եմ: Ցուցակ էին տվել իմ ձեռը, ես առել, բերել տվել եմ իրանց՝ ծխախոտ, զուբնոյ պաստա, թրաշի բան, պապիրոս, տուալետի թուղթ, սնունդ…»:
Հարցին՝ հրահա՞նգ է եղել հարուստ պատգամավորներին՝ նա վստահեցրեց. «Ոչ մի հրահանգ չի եղել, ես իմ կամքով եմ արել»:
Նա վստահեցրեց, որ միշտ է օգնություն ուղարկել բանակ, սա առաջին անգամը չէ. «90 թվից միշտ էլ արել եմ: Ինչի կարիք կա, ես կանեմ»:
Հարցին՝ բացի ֆինանսական, նյութական աջակցությունից, ինքներդ չուզեցի՞ք գնալ սահման՝ նա պատասխանեց. «Ես շատ ուզեցի, բայց իմ ընկերները չթողեցին»:
Կարդացեք նաև
Թե ո՞ր ընկերները չեն թողել՝ նա պատասխանեց. «Առաքել Մովսիսյանն էլ, մնացածն էլ սաղ ասեցին՝ մի արի»:
Նա վստահեցրեց, որ ամեն օր կապի մեջ է Առաքել Մովսիսյանի հետ, ամեն ինչ նորմալ է, նրանք առաջնագծում են. «Երեկվանից ժամը 12-ից հանգիստ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ