Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանակը բավականաչափ ուժեղ է՝ կարգին վնաս տալու համար, բայց ի վիճակի չէ հաղթել պատերազմում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 06,2016 12:35

Ադրբեջանը տարիներ շարունակ պարծենում էր, թե իր երկրի ռազմական բյուջեն Հայաստանի ամբողջ բյուջեից մեծ է, եւ ինչ-որ պահի որոշեց ցուցադրել դա։ Արդյունքում՝ ընդամենը չորս օրվա ընթացքում կորցրեց մոտ 300 զինվոր եւ համարյա մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա (այսինքն՝ երկու անգամ ավելի շատ, քան Հայաստանի ռազմական բյուջեն է)։

Եվ այդ ամենի արդյունքում նրանք կարողացան ընդամենը 200– 300 մետր առաջ գալ, այն էլ՝ կարողացան այդ դիրքերը պահպանել ընդամենը երեք օր։

Մյուս կողմից՝ ղարաբաղյան բանակի կորուստները նույնպես լուրջ են (մի քանի տասնյակ սպանված ու անհայտ կորած, 7 տանկ եւ այլն), ինչը նշանակում է, որ ադրբեջանական բանակը բավականաչափ ուժեղ է՝ կարգին վնաս տալու համար, բայց ի վիճակի չէ հաղթել պատերազմում (մանավանդ որ հայկական կողմն իր զինանոցի ամենալուրջ զենքերը չի էլ կիրառել)։

Այնպես որ՝ եթե քառօրյա պատերազմն այսքանով էլ ավարտվի, հետագա բանակցություններում ադրբեջանական կողմի հռետորաբանությունը կտրուկ կմեղմվի։ Իսկ դա արդեն շատ լուրջ դրական արդյունք է։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930