Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Մեր իշխանությունը պետք է արժանանա իր ժողովրդին». «Ժողովուրդ»

Ապրիլ 06,2016 12:21

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին շրջանում լարվածության կտրուկ աճի հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ:

– Մենք որքանո՞վ էինք պատրաստ իրադարձությունների նման զարգացմանը։

– Մենք տեսանք, որ ժողովրդի շրջանում բոլորը ոտքի կանգնեցին, բոլոր շրջաններից կամավորներ հավաքվեցին, էլ բանակից փախչողներ չկային, հակառակը՝ եթե նախկինում փողոցից բռնում, զոռով տանում էին ծառայելու, այս դեպքում տանից գիշերը փախչում, գնում էին դիրքեր։ Ժողովրդի մի մասը արյուն հանձնեց զինվորին, մյուս մասը անհրաժեշտ սնունդ եւ պարագաներ ուղարկեց սահման։

Այս ամենը վկայում է այն մասին, որ ժողովուրդը պատրաստ է կայծակնային արագությամբ արձագանքել վտանգին։ Ուստի իշխանությունն էլ պետք է հասկանա՝ իր ժողովուրդն ինչ ժողովուրդ է, եւ ձգտի արժանի դառնալ նրան։ Այլապես հետույքներին կտանք եւ կբերենք մեր ժողովրդին համապատասխան իշխանություն։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930