Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչո՞ւ են ԵՏՄ-ում վախենում, որ հանկարծ պատահաբար չաջակցեն Հայաստանին. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 06,2016 12:17

Եվրասիական տնտեսական միությունում որոշել են հետաձգել վարչապետների գագաթնաժողովը, որը պիտի տեղի ունենար Երեւանում։ Ըստ ՌԴ կառավարության պարզաբանման՝ պատճառն այն է, որ Երեւանում կայանալիք գագաթնաժողովը կարող էր գնահատվել որպես հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին կողմերից մեկին ցուցաբերված աջակցություն։

«ՉԻ» – ԵՏՄ-ում այժմ նախագահում է Ղազախստանը, եւ կարելի է չկասկածել, որ «կողմերից մեկին չաջակցելու» նախաձեռնությունը հենց Ղազախստանից էլ գալիս է։ Բայց հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են ԵՏՄ-ում վախենում, որ հանկարծ պատահաբար չաջակցեն Հայաստանին, եթե Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Չէ՞ որ «յուրայինի» եւ «օտարի» միջեւ հավասարության նշան դնելն արդեն իսկ նշանակում է աջակցել «օտարին»։

Մի խոսքով՝ մեր «հարազատ ընտանիքը» փաստորեն մեր նկատմամբ պատժամիջոց է կիրառում։ Հարց է ծագում՝ արժե՞ մնալ մի «ընտանիքում», որտեղ մեր թշնամին ավելի շատ դաշնակիցներ ունի, քան մենք:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930