Սոֆիայի համալսարանի շրջանավարտ Շաղիկ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանում Բուլղարիայից ընտրված պատգամավոր Անգել Ջամբազկին «կետ առ կետ ճշգրտորեն կազմված բանաձևի առաջարկություն է ներկայացրել Եվրոպական խորհրդարան հարցը մեր օգտին լուծելու նպատակով»:
Իր էջում Անգել Ջամբազկին նշել է․ «Չնայած Բուլղարիայի և Ադրբեջանի միջև եղած ավանդական պարկեշտ հարաբերություններին, իմ համակրանքն ու մտքերը, բնականաբար, մեր հայ եղբայրների հետ են։ Չենք կարող և չենք մոռանա հայ համայնքի անձնուրաց քաջությունը և անգնահատելի օգնությունը բուլղարական ազգային միասնության համար ընթացող պատերազմների ընթացքում»: Պատգամավորը իր էջում հրապարակել է նաեւ բանաձեւի նախագիծը:
«Չգիտեմ թե սա ինչքանով կարող է արդյունավետ լինել տվյալ պահին՝ բանակցությունների ելքից է կախված։ Ջամբազկու աջակցությունը և նման փաստաթղթի գոյության փաստը ամեն դեպքում շատ կարևոր են մեզ համար։ Հաշվի առեք, որ Բուլղարիայում թուրքերը մեծ ազդեցություն ունեն քաղաքական ոլորտում»,- գրում է Շաղիկ Մաթեւոսյանը: