Հայ անվանի մարզիկները, որոնք նախապատրաստվում են առաջիկա կարեւորագույն մեկնարկներին, անտարբեր չեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում սահմանում ստեղծված լարվածության նկատմամբ:
Aravot.am-ը զրուցեց այս օրերին ԱՄՆ-ում գտնվող WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
Արթուրն ապրիլի 9-ին Լաս-Վեգասում չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտ է անցկացնելու մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ եւ չի կասկածում իր հաղթանակին:
«Ես ոգեւորված եմ հայ զինվորի, հայ սպայի, հայ հրամանատարի, հայ մարդու խիզախությամբ, քաջությամբ ու անպարտելիությամբ: Նրանց ոգին ինձ էլ է ոգեւորում: Ապրիլի 9-ի մենամարտում հաղթանակս նվիրելու եմ հայ զինվորին», – ասաց Արթուր Արքան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի