Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավոր հրադադարը Կարմիր խաչի միջնորդությամբ է

Ապրիլ 06,2016 11:43

ՀՀ Արտաքին գործերի նախարար (1996-1998 թթ-ին), ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր հրադադարը հաստատվել է Կարմիր խաչի միջնորդությամբ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Արզումանյանը մանրամասնեց. «Կարմիր խաչը դա միջնորդել է, քանի որ բազում ադրբեջանական դիակներ կան այն տարածքներում, որոնք ետ է վերցվել ԼՂՀ ՊԲ կողմից: Հնարավորություն է տրվում, որ ադրբեջանական կողմը ետ վերցնի իր դիակները: Դա նաև ցույց է տալիս, որ ԼՂՀ ՊԲ-ն հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջներին. չի ռմբակոծում խաղաղ բնակչությանը ի տարբերություն Ադրբեջանի և առաջնորդվում է Ժնևյան կոնվենցիայի սկզբունքներով: Հրադադարը պատասխան է ադրբեջանական կողմի խնդրանքին, քանի որ մեծ հաշվով Ադրբեջանը փորձեց անակնկալի բերել և նպատակը տարածքներ վերցնելն էր, որ արդարացնի այս ավանտյուրան: Բայց ետ մղվեցին բոլոր ուղղություններով և կրեցին կորուստներ»:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` այժմ վտանգավորն այն է, որ խոսվում է զինադադարի նոր պայմանագրի մասին. «Ադրբեջանը խախտել է 1994-ին կնքված պայմանագիրը, ուստի կամ պետք է վերադառնա գործող պայմանագրին, կամ նոր պայմանագիր ստորագրվի ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Այստեղ ՀՀ-ն անելիք չունի»:

ՀՀ Արտաքին գործերի նախարար (1993 – 1996 թթ-ին) Վահան Փափազյանն այսօր մեկ հիմնական խնդիր է տեսնում. «Եթե դեռ կան հակառակորդի կողմից օկուպացված տարածքներ, դրանք պետք է ետ բերել: Այն վիճակը, որ կար ճակատում մինչև ապրիլի 1-ը, պիտի ամբողջությամբ վերականգնվի, և եթե հնարավոր է, պետք է բարելավվի մեզ համար: Մնացածը ես այս պահին համարում եմ անիմաստ»:

Իսկ դիվանագիտական տեսանկյունից՝ պարոն Փափազյանի համար ամենակարևորն է վերականգնել բանակցությունների եռակողմ ձևաչափը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930