Երաժիշտ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանն իր ընկերների հետ երեկ է վերադարձել Արցախից, ասում է՝ հասել է Ստեփանակերտ, հանդիպել, խոսել է տղաների հետ, բայց դիրք չի կարողացել հասնել, քանի որ արդեն անհրաժեշտ քանակ կար։
Նա նշեց, որ թեպետ կամավորների հոսքը չի դադարում Հայաստանի բոլոր մարզերից, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, եթե հանկարծ նորից իրավիճակը լարվի, ապա գուցե համալրման անհրաժեշտություն զգացվի. «Տա Աստված՝ դրան չհասնի»։
Ամալյանը նշեց, որ տրամադրություններն Արցախում մարտական առումով շատ բարձր են։ Նա պարբերաբար խոսում է մարտական ընկերների հետ եւ նույն մարտական բարձր տրամադրությունը նրանց մոտ է նկատում։
«Շատ ծանր եմ տանում այս իրավիճակը, որովհետեւ զոհեր ունենք, բայց միաժամանակ ոգեւորված եմ, որ համախմբվեցինք եւս մեկ անգամ՝ սպասվածից ավելի շատ։ Ոգեւորված եմ, որ մեր զինուժն ամեն դեպքում պատրաստ է»,- նշեց Ամալյանն ու նկատեց, որ որոշ թերություններ կան, բայց վստահ է, որ անգամ ամենականոնավոր բանակում էլ թերություններ են լինում. «Իսկ մենք՝ մեր բանակն ու զինվորը, պիտի ասեմ, որ փայլուն վիճակում են՝ սպասվածից ավելի շատ»։
Կարդացեք նաև
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում