Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստում ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ ասաց, որ երեկ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը: Այն փաստորեն խիստ գաղտնի է պահվել, քանի որ այդ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն չի եղել:
Երկու երկրների շտաբերի պետերի հանդիպման ժամանակ, ինչպես ասաց պարոն Օհանյանը՝ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ Ադրբեջանի գործողությունները թե՛ ծավալով, թե՛ օգտագործված տեխնիկայի տեսակներով թե՛ վարձկանների, թե զորքերի թվով աննախադեպ էին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ